|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկուշաբթի մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան: Ու մինչ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ապահովել իր անվտանգությունն ԱԺ տարածքում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները «նոր օպերացիա» են մշակել` ընդդեմ Փոստանջյանի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականներին բարկացրել է Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հայտնի հարցը:
Եվ հիմա, երբ Փոստանջյանը մտածում է, որ ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը եւ մյուս ՀՀԿ-ականները կարող են վնասել իրեն` հաշվի առնելով վերջիններիս կողմից արված հայտարարությունները: ՀՀԿ-ականները, Yerkir.am-ի տեղեկություններով, հակառակը` որոշել են անուշադրության մատնել Փոստանջյանին նիստերի ընթացքում`անտարբեր պահվածքով, անգամ բարեւ չտալով ընդգծել իրենց վերաբերմունքը Փոստանջյանի նկատմամբ:
«Արհամարհանքն ամենամեծ զենք ենք»,- մեր թղթակցի հետ զրույցում հերթով սկսել են փիլիսոփայել ՀՀԿ-ի խելոքները: