կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 09:40
Հասարակություն

՛՛Հայլուր՛՛-ը քանդվո՞ւմ է

՛՛Հայլուր՛՛-ը քանդվո՞ւմ է

«Հրապարակ»-ը գրում է. ««Շարմից» Հանրային հեռուստատեսությունում հայտնված Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտա Գրիգորյանը որոշել են Հ1-ում հեղափոխություն անել եւ դա սկսել են լոգոյից, վերջացրել տեխնիկայով ու մասնագետներով: Հ1-ի «Հ»-ի դուրս գալն առաջին դժգոհության ալիքն առաջացրեց: Հետո տեղեկություններ ստացանք մեծաթիվ կրճատումների մասին, նոր խորհրդական-օգնականների հսկայական բանակ հայտնվեց Հանրայինում՝ խիստ բարձր աշխատավարձերով: Իր՝ տնօրեն Մարգարիտայի աշխատավարձը, ըստ լուրերի, ամսական 3 միլիոն դրամ է: Ամառվա ընթացքում վերանորոգվեց «Երեւան» ստուդիայի նոր շենքը, եւ սկսեցին նոր տեխնիկա բերել արտերկրից: Մի կողմից տեխնիկան էին մոնտաժում, տաղավարները պատրաստում, մյուս կողմից հրահանգում էին մասնագետներին ազատ ժամերին յուրացնել նոր մոնտաժային ծրագրերն ու սարքավորումները, որոնք, պարզվեց, շատ բարդ են եւ հիմնովին տարբերվում են նախկինում օգտագործվողներից:

 

Ի վերջո, սեպտեմբերի 30-ին հայտարարվեց նոր եթերաշրջանի սկիզբը, եւ նոր սարքավորումներն սկսեցին օգտագործվել: Սակայն հենց առաջին օրվանից պարզ դարձավ, որ մասնագետներ չկան, եղածները գլուխ չեն հանում, եւ եթերն ուղղակիորեն վտանգված է: Դրսից ինչ-որ մասնագետներ բերեցին, որ մոնտաժեն տեխնիկան, սովորեցնեն մասնագետներին, սակայն պարզվեց՝ դա այնքան էլ հեշտ չէ: Մոտ 2 շաբաթ առաջ եթեր մտած «Հայլուրի»  աշխատակիցներն այս ընթացքում էքստրեմալ ռեժիմով են աշխատել: Անցած շաբաթ «Կիրակնօրյա Հայլուրը» եթեր է մտել 10 րոպե ուշացումով, իսկ երեկ ժամը 5-ի «Հայլուրի» թողարկումն ընդհանրապես եթեր չի հեռարձակվել, ինչից հետո տագնապ են հնչեցրել՝ մեծ թվով մասնագետներ հրավիրել Նորք՝ խնդիրը կարգավորելու: Փաստորեն, երկրի թիվ մեկ լրատվական ծրագիրը երկրի տնտեսության ու քաղաքականության նման խարխափում է եւ քանդվում»:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: