Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանի կողմից հնչեցված այն արտահայտությանը, թե կաշիները կքերթի, եթե լավ չաշխատեն:
Առաքելյանը նշեց, որ դա կատակ է եղել, և զուր չէ, որ կուսակցական ընկերները ծիծաղով ու ծափահարություններով են ողջունել Բաղդասարյանի այդ ասածը:
Yerkir.am-ի հարցին, թե Հեղինե Բիշարյանի հայտարարությունն է՞լ էր կատակ, թե սեփական մատներով կհանի Բաղդասարյանին որևէ բան ասողների աչքերը, հանդիպմանը ներկա ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը պատասխանեց, որ դա էլ պայմանավորված է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում տարբեր զանգվածային լրատվամիջոցներում «բամբասանք են նետում իրենց կուսակցական առաջնորդի անվան վրա»: «Բոլոր այն մարդիկ, ովքեր ուղիղ են հասկանում դա, այդ մարդկանց դժբախտությունն է: Փոխաբերական իմաստով ասված մտքերի հետևից եք ընկել»,- ասաց Միսակյանը:
Հարցին` հնարավո՞ր է ընտրություններից հետո ՀՎԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, նա պատասխանեց, որ իրենց կուսակցության ղեկավարը միշտ ասել է, որ կոալիցիա ինքնանպատակ չեն կազմելու, և որ ՀՎԿ-ն կոալիցիա կկազմի այն դեպքում, երբ կունենա քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն:
Ինչ վերաբերում է ՀՎԿ ռեյտինգային ցուցակներին, Առաքելյանը նշեց, որ նախնական տարբերակն արդեն կա, իսկ վերջնականը շուտով կհրապարակեն: Նա նաև նշեց, որ թե' ինքը, թե' Միսակյանը լինելու են ՀՎԿ ռեյտինգային ցուցակում: