Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց հայրապետների անունով, և որևէ տարօրինակ ու զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, նման պարզաբանում է ներկայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:
Տեղեկացնում ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում: Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասված է պարզաբանման մեջ:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակման համաձայն` Գարեգին Բ կաթողիկոսը բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.: