կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 14:30
Քաղաքական

Այդ «Ժառանգություն»-ում լյուստրացիայի կարիք կա. Հովհաննես Սահակյանը` Փոստանջյանին

Այդ «Ժառանգություն»-ում լյուստրացիայի կարիք կա. Հովհաննես Սահակյանը` Փոստանջյանին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Գաղտնազերծման /լյուստրացիայի/ մասին» օրենքը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե չի հասկանում` «գործակալ» բառն ինչու է տեղ գտել այս օրենսդրական նախաձեռնության մեջ, որովհետև Փոստանջյանը օրինակ է բերում ազգային անվտանգության ծառայությունը, ինչը, ըստ նրա, «մտքի անհուն թռիչքի» նշանակում է, որ այն, ինչը Հայաստանում հիմնադրվել է խորհրդային տարիներին, ուրեմն կասկածելի է:

«Ես անընդհատ ժպիտով եմ անդրադառնում Զարուհի Փոստանջյանի ասածներին, որոշ օրենսդրական նախաձեռնություններին, որովհետև լավ հասկանում եմ, որ նախընտրական տարի է, որ «Ժառանգություն»-ում լյուստրացիայի կարիք կա: Հասկանում եմ, որ օվկիանոսից այն կողմ գտնվող ձեր բազմաթիվ ղեկավարներին պետք է իսկապես լյուստրացիայի ենթարկենք: Մենք շատ լավ գիտենք` ով ինչով է զբաղվում, ով ինչով է զբաղվել իր տարբեր պաշտոնները զբաղեցնելու ժամանակ: Կասեի հետևյալը, որ նման նախագծերը որևէ լավ տեղ չեն տանում: Ես արդեն, իրավական առումով, դադարել եմ կարդալ ձեր ներկայացրած նախագծերը, որովհետև դրանք քաղաքական ենթատեքստ են պարունակում, լսարանի ուշադրությունը գրավելու նպատակ են հետապնդում»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ ավելի լավ է` Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ լինի պատգամավոր, քան պատմության ուսուցչուհի, քանի որ պատմական բոլոր փաստերը խեղաթյուրում է ու խառնում իրար: