կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 12:26
Քաղաքական

Կարդացեք հումորով

Կարդացեք հումորով

ՀՀ ԱԺ նախագահությանը հետաքրքիր վերջաբան է սպասում: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, որ արդեն միջազգային կազմակերպություններն ու դրանց առանձին պաշտոնյաներն են ողջունում, կարող է ճակատագրական լինել ողջ ԱԺ-ի եւ նրա նախագահության համար: Հատկապես, եթե հաստատվեն մամուլում շրջանառվող լուրերը եւ Սամվել Նիկոյանը դառնա ԱԺ նախագահ:

 

ԱԺ փոխնախագահի աթոռը, որքան հասկանում ենք, ՀՀԿ-ի ներկայացուցիչ պետք է զբաղեցնի: Այսինքն` այն կարող է զբաղեցնել ՀՀԿ ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր, ով առանձնապես զբաղված չէ ԱԺ մշտական ու ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներում եւ հատուկ ձգտում էլ չունի նախընտրական շտաբներում աշխատելու:

 

Հերիք է ծամես, ասածդ ի՞նչ է` երևի անհանգստացան ՀՀԿ-ականները: Առանձնապես մի կարևոր բան էլ չեմ ուզում ասել: Պարզապես առաջարկ ունեմ, եթե կարելի է: Ասում եմ` հետաքրքիր կլինի, եթե ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնի Սամվել անունով մի պատգամավոր: ՀՀԿ խմբակցության ցանկում այդպիսին Սամվել Սարգսյանն է: Ազգանունն էլ վատը չի, կարծես: Իսկ անվան ու ազգանվան սկզբնատառերի համադրությունն ընդհանրապես հրաշալի է` Ս.Ս.:

 

Հետո` երևի ավելի անհանգստացան ՀՀԿ-ականները:

 

Հետոն այս է` արդյունքում մենք կունենանք երեք Սամվելով ԱԺ նախագահություն: Մեր մեջ ասած` Սամվելանոց: