կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 08:54
Հասարակություն

Երեւանի "եղբայրները". "Հրապարակ"

Երեւանի "եղբայրները". "Հրապարակ"
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը "քույրացնում" էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է "սեռը" փոխել՝ եղբայրացել: Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի` Երեւանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ: "Հրապարակ"-ի լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է: Եվ անհասկանալի է մնացել՝ քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել: