Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչպես իրեն հարգող ցանկացած ՀՀԿ-ական` Մկրտիչ Մինասյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամագրվելու` Սերժ Սարգսյանի որոշումն իր համար ոչ միայն ընդունելի էր, այլ նաեւ ողջունելի:
«Եթե «եւ, եւ»-ը չի ստացվում, իսկ ես կարծում եմ, որ այն դեռեւս ստացվելու է, ապա «կամ, կամ»-ի դեպքում, իհարկե, առաջնահերթը պետք է լինի ազգային անվտանգության խնդիրը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ, իր կարծիքով, Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ չեն գործադրվել:
Հարցին` ի վերջո, Սերժ Սարգսյանն այստե՞ղ էր որոշում կայացրել, թե՞ տեղում` Մոսկվայում, Մինասյանը պատասխանեց, որ համոզված է` այստեղ` Հայաստանում:
Դիտարկմանն էլ, թե արդյո՞ք Մաքսային միությանն անդամագրվելը չի վնասում մեր երկրի ինքնիշխանությանը, ՀՀԿ-ական պատգամավորն առավել քան ուշագրավ պատասխան տվեց, որն առաջարկում ենք դիտել մեր տեսանյութում: