Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցման, չբացառեց, որ երկրում շուտով կարող է փոխվել կառավարման համակարգը, եւ մենք անցում կկատարենք խորհրդարանական կառավարման համակարգի: Ավելին` պարզվում է ՀՀԿ-ական պատգամավորը կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից է. նա հայտարարեց, որ «դա առավել արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտ է»:
Մեր այն դիտարկմանը, որ որոշ ՀՀԿ-ականներ այլ կարծիքի են, օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ մեր տիպի երկրների համար կառավարման այդ համակարգը վտանգավոր է, Մինասյանը պատասխանեց, որ կուսակցությունում կարող են լինել տարբեր կարծիքներ:
Խորհրդարանական համակարգը գովերգող` Մինասյանի հայտարարությունները հատկապես տարօրինակ են այն փաստի պատճառով, որ երբ ժամանակին ընդդիմությունն էր պահանջում փոխել կառավարման համակարգը, չգտվեց գեթ մեկ ՀՀԿ-ական, որ այդ կարծիքը պաշտպաներ:
Ուշագրավ է, որ զրույցի ընթացքում Մկրտիչ Մինասյանը չբացառեց նաեւ, որ այդ դեպքում վարչապետ կնշանակվի Սերժ Սարգսյանը: