կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 12:11
Քաղաքական

Կառավարման համակարգի փոփոխման հետևանքով փոխվում է մեր «մեքենայի» վարորդը. ՀՀԿ-ական

Կառավարման համակարգի փոփոխման հետևանքով փոխվում է մեր «մեքենայի» վարորդը. ՀՀԿ-ական

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան առաջիկա սահմանադրական բարեփոխումներին:

Հակոբյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մարդիկ հնարավորություն են ունենալու իրավական, սոցիալական, տնտեսական և տարբեր այլ ոլորտներում կայունության հասնել:

«Եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի և դառնա Սահմանադրություն, հարցերի պատասխանները կտեղափոխվեն որոշակիության դաշտ: Քաղաքական ուժերը կկայանան: Բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ մեր երկիրն ապրել է լուրջ ցնցումներ: Դա ներկայիս սահմանադրական նորմի իրավական թերությունն է: Հասարակությունն այս դեպքում բաժանվում է երկու մասի»,- ասաց նա:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ հասարակության շրջանում մեծ է անվստահությունն իշխանությունների նկատմամբ: «Իշխանություններն ասում են՝ տալիս ենք ձեզ նոր մեքենա, բայց` նոր վարորդով: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ վարորդը մեզ համար վստահելի չէ»,- ասաց նա:

Ի պատասխան Բախշյանի ասածին՝ Հակոբյանը նշեց, որ հիմա այդ մեքենայի վարորդը նախագահն է և սահմանադրական բարեփոխումների, կառավարման համակարգի փոփոխման հետևանքով՝ փոխվում է մեր մեքենայի վարորդը:

«Մենք նոր ծրագրով առաջակում ենք, որ լինեն ընտրություններ, որտեղ մեկ կուսակցություն է լինում մեծամասնություն, և հենց նա է լինելու պատասխանատու ժողովրդի համար: Հիմա թող հասարակությունը կառավարվի մեկ քաղաքական ուժի կողմից»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ ցանկություն կա մեկ ուղիղ մանդատով ընտրված մարմին ունենալ, որը կկարողանա քաղաքական ուժերի հետ համատեղ կառավարել երկիրը: