Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկեց փոփոխություն կատարել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
«Մենք ունեինք ծրագիր` Չարենցավանի դպրոցի հիմնանորոգման մասին, այս ծրագրի շրջանակներում առաջացել է 62 միլիոն դրամի տնտեսում, և մենք խնդրում ենք թույլատրել կատարել համապատասխան փոփոխություն ու այդ միջոցներն ուղղել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնանորոգմանը, որից համապատասխանաբար 60 միլիոնը շինարարական աշխատանքների համար, իսկ 2 միլիոն 696 հազար դրամը` նախագծահետազոտական փաստաթղթերի կազմման համար»,- ընգծեց Տերտերյանը:
Այս առնչությամբ իր դժգոհությունը հայտնեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը. «Նախ երեք առաջարկություն: Առաջարկում ենք, որ այդ ծախսը` 62.6 միլիոնն իրականացվի հրատապության հիմքով` գնումների հայտարարությունը նախապես հրապարկելու ձևով, 20 օրվա ընթացքում, երկրորդն առաջարկում ենք տեխնիկական խմբագրություններ կատարել, և երրորդ` բացակայում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացության տեղեկանքը»,- ասաց Ալավերդյանը:
Վարչապետը, Ֆինանսների փոխնախարարի դիտարկումները լսելով, հանդիմանեց նրան` ասելով. «Հեչ պարտադիր չէր, որ բոլոր տեղեկանքներն ընթերցես, ինչ-որ գրել, տվել են, պարոն Ալավերդյան»: