կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-29 13:26
Մշակույթ

Ես միշտ եմ ստեղծագործում. Կոնստանտին Օրբելյան

Ես միշտ եմ ստեղծագործում. Կոնստանտին Օրբելյան

Այսօր լրանում է Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 85-ամյակը:

 

Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Նրա երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկան դեռևս վաղ մանկուց: Օրբելյանի ավագ եղբայրը` Գարի Օրբելյանը, հաճախ էր դաշնամուր նվագում, իսկ հնգամյա Կոնստանտինը հեշտությամբ նվագում էր Գարիի կատարմամբ հնչած երաժշտությունը:

 

Օրբելյանը ՀԽՍՀ (1974) եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979) է։ 1956թ-ից սկսած` նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային եւ ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ է։ Ներկայումս Օրբելյանը աշխատում եւ բնակվում է Լոս Անջելեսում: Վերջին տարիներին Լոս Անջելեսում թողարկվել է 8 նոր խտասկավառակ, ներառյալ` ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաեւ ջազ երաժշտություն:

 

«Մենք միշտ ենք աշխատում: Ես զարմանում եմ, որ գալիս են ու տխուր դեմքով ինձ հարցնում են՝ դեռ ստեղծագործո՞ւմ եք, ես միշտ եմ ստեղծագործում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է մաեստրոն:

 

Ի դեպ, ինչպես տեղեկացրել էր yerkir.am-ը, այս տարի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստան է հրավիրվել նաեւ մեծ կոմպոզիտորը: