Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 2-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը:
Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է: Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը, պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ:
Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել: Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել։