կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 11:31
Տնտեսական

«Որոտան»-ի կանոնադրական կապիտալը նվազեցվեց

«Որոտան»-ի կանոնադրական կապիտալը նվազեցվեց

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի կողմից ներկայացված հարցը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու վերաբերյալ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հանդեպ փոխառությունների պարտավորությունների մարման նպատակով կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների գծով համապատասխանաբար՝ 9090,9 մլն դրամ, 5422,5 մլն դրամ, 1546,3 մլն դրամ, 1580,6 մլն դրամ և 328,5 մլն դրամ անվանական արժեքներով դեբիտորական պարտքերի (դրամական փոխառություններ)՝ ընդամենը 17968,8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պահանջների իրավունքներով (այսուհետև՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց:

2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` oրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերումը՝ համապատասխանաբար՝ 9090,9 մլն դրամ, 5422,5 մլն դրամ, 1546,3 մլն դրամ, 1580,6 մլն դրամ և 328,5 մլն դրամ տեղաբաշխման գներով՝ ապահովելով ընկերությունների կողմից ստացված միջոցներով սույն որոշման 1-ին կետի հիմքով Հայաստանի Հանրապետության նկատմամբ կրեդիտորական պարտքերի (դրամական փոխառություններ) մարումը: