կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 15:07
Քաղաքական

Գագիկ Մինասյանի խորհուրդը "Երկիր"-ի թղթակցին

Գագիկ Մինասյանի խորհուրդը "Երկիր"-ի թղթակցին

Վերջին շրջանում ամենաշատ արծարծվող` Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին` «Երկիր»-ի հարցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անգամ լսել չցանկացավ:

 

Լսելով Ռոբերտ Քոչարյանի անունը հանրապետական պատգամավորն առաջարկեց միանգամից պատասխանել հարցին: Չնայած մեր հարցը մի քիչ այլ էր, բայց, այդուհանդերձ, Մինասյանը տվեց իր պատասխանը. «Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին իմաստ ունի խոսել միայն այն բանից հետո, երբ գործընթացները քիչ թե շատ իրատեսական դառնան: Նա ասել է, որ կա'մ կվերադառնա, կա'մ ոչ, եւ նման պայմաններում կանխատեսումներ անելն անպատեհ գործ է»:

 

Մեր այն դիտարկման, թե առանց կրակ ծուխ չի լինում, եւ երկրորդ նախագահի վերադարձի մասին խոսակցությունները գնալով թեժանում են, Մինասյանը նկատեց, որ թեժացնողներից մեկն էլ մենք ենք, եւ խորհուրդ տվեց չթեժացնել:

 

«Զարգացման այս փուլում որեւէ աղմուկ բարձրացնելն անիմաստ է: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս հետեւել իմ օրինակին»,- նշեց հանրապետական պատգամավորը: Մեր այն հարցին էլ, թե ժողովուրդը ցանկանո՞ւմ է Քոչարյանի վերադարձը, Մինասյանը պատասխանեց, որ «դա Քոչարյանի որոշելիքն է, եւ այդ հարցը պետք է իրեն ուղղել»:

 

Այդուհանդերձ, Մինասյանը խորհուրդ է տալիս սպասել Քոչարյանի վերջնական որոշմանը եւ նոր պատասխանել հարցերին: