կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 22:17
Աշխարհ

Խարթումում ոստիկանները ծեծի են ենթարկել Sputnik-ի թղթակցին

Խարթումում ոստիկանները ծեծի են ենթարկել Sputnik-ի թղթակցին
Sputnik  գործակալության թղթակից Մահամադ Ալ Ֆատիխը ծեծի է ենթարկվել Սուդանի մայրաքաղաք Խարթումում ռազմական ոստիկանության կողմից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հարձակումը թղթակցի վրա տեղի է ունեցել ցերեկվա ժամերին, երբ նա լուսաբանում էր իրավիճակը քաղաքի փողոցներում: Թղթակցի խոսքով` ռազմական ոստիկանը ուժով խլել է նրա հեռախոսը, նետել գետնին ու ծեծել:
Սուդանում ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել 4-ամիս տևած ժողովրդական հուզումներից հետո: Նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացրեցին իշխանությունից, ավելի ուշ` բանտարկեցին: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց ռազմական խորհուրդը: Ժողովրդական հուզումները, սակայն, չավարտվեցին: Բողոքի ցույցեր են ընթանում, ցուցարարները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական կառավարող մարմին և նրան հանձնել բոլոր լիազորությունները: