կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 13:53
Հասարակություն

Ծիրանի իրացման խնդիրների պատճառով գյուղացիները փորձում են փակել միջպետական ավտոճանապարհը

Ծիրանի իրացման խնդիրների պատճառով գյուղացիները փորձում են փակել միջպետական ավտոճանապարհը

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը. տեղեկացնում է alttv.am-ը:

 

Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել ծիրանի առատ բերքը: Մասնավոր ընկերությունների հետ բանավոր պայմանավորվածության չկատարման հետեւանքով գյուղացիները կանգնել են փաստի առաջ, ծիրանը թափվում է ծառերի տակ: Ըստ գյուղացիների` մասնավոր գնորդը, առիթից օգտվելով, իր գինն է թելադրում, որը չի գոհացնում այգետերերին: Գնորդը ծիրանի 13 կգ-անոց արկղը գյուղացուց գնում է 1500-2000 դրամով:

 

alttv.am-ը տեղեկացնում է, որ ոստիկանները գյուղացիներին չեն թողնում ճանապարհը փակել: Գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում, նրանք արդեն 4 ժամ է` սպասում են, իսկ գյուղնախարարությունից ոչ ոք չկա:

 

Լուսանկարները` alttv.am-ի