Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկար ու բուռն քննարկումներից հետո ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քվեարկության դրվեց ՀՀ նախագահի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Մինչ այդ հանձնաժողովի անդամները հայտնեցին իրենց տեսակետները:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ դեմ է քվեարկելու: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նույնպես քննարկման ժամանակ դեմ տեսակետներ ուներ: Դեմ էին նաեւ ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանն ու Համլետ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես մինչև հիմա չեմ տեսել, որ կառավարության ներկայացուցչները նշեն որևէ հաջողված վարկային ծրագրի մասին, ինչ հարցնում ենք, ասում եք` շինարարության մեջ է, ընթացքի մեջ է: Եթե իմ գնահատականը կառավարության հանդեպ այն է, որ սա կոռումպացված կառավարություն է, ուստի ես չեմ կարող համաձայն լինել այս վարկային համաձայնագրին: Ես դեմ եմ ու դեմ եմ լինելու հետագա վարկային համաձայնագրերին»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ վերապահում ունի այդ վարկային համաձայնագրի հարցում:
Քվեարկության ժամանակ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը անակնկալ ձևով ձեռնպահ քվեարկեց: Ալեքսանդր Արզումանյանը նկատեց. «Փաստորեն, ԲՀԿ-ն էլի այլընտրա՞նք է»: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «ԲՀԿ-ն արդեն ընդդիմություն է»:
Գործընկերների ռեպլիկները վրդովեցրեցին Վահե Էնֆիաջյանին, նա արձագանքեց. «Ձեր ձևակերպումներում զուսպ եղեք, ոնց ուզել ենք, էնպես էլ քվեարկել ենք»: