կարևոր
4489 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 20:53
Հասարակություն

Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի 2-րդ գործով ևս վերջնականապես պարտվեց. Վահե Գրիգորյան

Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի 2-րդ գործով ևս վերջնականապես պարտվեց. Վահե Գրիգորյան

Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի (Ishkhan Saghatelyan) 2-րդ գործով ևս վերջնականապես պարտվեց. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել: Այս մասին գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:

«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:

Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտվելով` Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր: Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը մերժել էր Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0178/05/22 գործով ևս պարտվելով` Երևանի քաղաքապետը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն օրերս Վճռաբեկ դատարանը արդեն երկրորդ` ՎԴ2/0178/05/22 գործով նույնպես մերժել է Երևանի քաղաքապետ(արան)ի բողոքը վարույթ ընդունել, ինչով արձանագրվել է Երևանի քաղաքապետի վերջնական պարտությունն այս գործով ևս. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- գրել է նա: