Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։
Հանդիպումը տեղի է ունեցել Գոգյանի տան մոտ, Թամրազյանն «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։ Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։
«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»,- նշել էր Գոգյանը։ Բարեբախտաբար, «ռազբորկան» ձեռնամարտի չի հասել, թեպետ Թամրազյանը, նախարարության աղբյուրի վկայությամբ, ապտակելու փորձ ունի եւ անգամ փորձարկել է փոխնախարարներից մեկի նկատմամբ։
Ի դեպ, երեկ Գոգյանին ընդունել է նաեւ Փաշինյանը, որպեսզի լսի նրա պարզաբանումները հրաժարականի առթիվ։ Սմբատ Գոգյանին հարցրինք՝ եղե՞լ է նման հանդիպում իր տան մերձակայքում։ «Ես դա հանդիպում չեմ անվանում, հանդիպումն ինձ համար կոնստրուկտիվ եւ գործնական է լինում»։ Ուրեմն տղայական զրո՞ւյց է եղել։ «Չեմ մեկնաբանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում