կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 11:23
Քաղաքական

Հին մակարդակով արտաքին քաղաքականություն են պահպանում, բայց խոսում են հզորանալու մասին. Պարույր Հայրիկյան

Հին մակարդակով արտաքին քաղաքականություն են պահպանում, բայց  խոսում են հզորանալու մասին. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով` Հայաստանը պետք է Ցեղասպանության հետևանքների վերացմանը միտված ռազմավարություն ունենա, որում պետք է ներառի նաև Արցախի հարցը:

«Մեր սերունդը խնդիր ունի, այլապես մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ կամ գաղթականի մակարդակով ենք անդրադառնում երևույթներին, բնականաբար, գաղթականի ճակատագրի էլ կարժանանանք»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պիտի անի ՀՀ իշխանությունը՝ վերացնելու համար Ցեղասպանության հետևանքները, նրանք ասում են՝ երկիրը հզորացնելով են դա անում, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք այսօրվա իշխանություններին, ապա արտաքին քաղաքականության ոլորտում նրանք որևէ փոփոխություն չեն նախատեսել և դրանով հպարտանում են: Ես կարող եմ նրանց համար տխրել, լաց լինել, որ հեղափոխություն են անում, հին մակարդակով արտաքին քաղաքականություն են պահպանում, բայց միաժամանակ խոսում են հզորանալու մասին: Եթե արտաքին քաղաքականությունը նախկինում ձևավորված և առանց ռազմավարական նպատակների բացակայության լավն էր, այդ դեպքում ինչո՞ւ էիք հեղափոխություն անում, այդ դեպքում դուք ինչո՞վ եք հզորացնելու երկիրը, հեն ա` Սերժ Սարգսյանը հզորացնում էր: Կարծում եմ՝ ՀՀ-ի գլխավոր խնդիրն արտաքին քաղաքական ոլորտում և ոչ միայն` ռազմավարություն ունենալն է»: