|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մսամթերքի շուկայում հայտնի «Բարի Սամարացի» ընկերությունն աղանդավորական կառույց է». լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ում կրոնական կառույցների` հարկային դաշտից դուրս լինելու պատճառով կամ շնորհիվ կառույցի ներսում ծավալվում է բիզնես գործունեություն:Ալեքսանդր Ամարյանը նաեւ տեղեկացրեց, որ տեղեկություն չունի` արդյո՞ք պետական մարմիններում կան աղանդավորներ, սակայն, բանախոսի հավաստմամբ, ուժային կառույցներում նրանց ներկայությունն առկա է: Նրա խոսքերով` շատ դատավորներ, դատախազներ են պատկանում աղանդավորական այս կամ այն խմբին:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի քայլերին, ապա Ամարյանը հայտնեց, որ ինքը չի կարող որեւէ բան ասել, քանի որ այնտեղ ամեն ինչ փակ է, եւ ԱԱԽ-ի հետ այսքան ժամանակ ոչ մի խորհրդակցություն կամ քննարկում չի եղել: