կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 23:42
Քաղաքական

Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը. Hetq.am

Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը. Hetq.am

Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը: Այս մասին պարզ է դառնում «Հետք»-ի հետաքննությունից։

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով:

Իրականում այն արոտավայր չէ, այլ ձկնաբուծարան եւ հանրապետությունում խոշորներից մեկն է համարվում: Միայն արհեստական լճակների մակերեսը 5 հա տարածք է զբաղեցնում, տարածքում կան բազմաթիվ այլ շինություններ։ Արհեստական լճակների զբաղեցրած 5 հա հողատարածքն ըստ գործառնական նշանակության՝ ջրային հողի փոխելու համար Ս. Ալեքսանյանը պետք է համայնքային բյուջե վճարի 60-65 մլն դրամ:

Հողամասի նշանակությունը ձկնաբուծարանի վերածվելուց հետո պետք է փոխվեր արտադրական նշանակության, ինքնակամ կառուցված շինությունները՝ չափագրվեին, որպեսզի դրանց դիմաց ամեն տարի գույքահարկ վճարեն համայնքային բյուջե: Գույքի արժեքը, որը կարող է նույնքան գումար կազմել, հնարավոր կլինի հաշվարկել միայն կադաստրային չափագրումներից հետո։ Ս. Ալեքսանյանը չի ցանկացել օրինականացնել ձկնաբուծարանի գործունեությունը եւ մինչ օրս խուսափում է հարկեր վճարելուց:

Հետաքննության մանրամասները՝ այստեղ: