Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրել են ստվերի դեմ պայքարի մասին` հիշեցնելով ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ձեռնարկությունում հարկային ստուգումները և մեծ գումարների հասնող տուգանքները: Նշենք, որ այսօր yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը ասել էր, որ սնանկացման պրոցեսի մեջ է:
Նա չհամաձայնեց այն մտքի հետ, որ ինքն է սնանկացրել Աշոտ Աղաբաբյանին, և հորդորեց նման լուրջ մեղադրանքներ չներկայացնել, ընդամենը հարկային մարմինները պատգամավորի ձեռնարկությունում խախտումներ են արձանագրել։
«Աշոտ Աղաբաբյանին ոչ ոք չի սնանկացրել, նրա գործունեության մեջ մեր հարկային մարմինները որոշ խախտումներ են արձանագրել և տուգանք նշանակել, իսկ Աշոտ Աղաբաբյանը վճարել է այդ տուգանքը»,- ասաց ֆինանսների նախարարը:
Նա հավելեց. «Մեզ ոչ մի բան չի կաշկանդում, խորհուրդ եմ տալիս բիզնեսին կամ տնտեսվարող սուբյեկտին անուններով, պաշտոններով կամ պատգամավորական պատկանելիությամբ չքննարկել։ Ֆինանսների նախարարությունում արգելվում է նման մոտեցումը, մենք նրանց դիտարկում ենք որպես հարկ վճարող։ Պատկերացնո՞ւմ են` ֆինանսների նախարարությունը խորանա, թե ով ով է այս երկրում, ոչ, պետք չէ խորանալ»:
Հարցին, թե ինչո՞ւ չեն ստուգում Ալեքսանդր Սարգսյանի և Միքայել Մինասյանի բիզնեսները, նախարարը պատասխանեց. «Մենք անուններով ու պաշտոններով չենք նայում, նայում ենք` ռիսկային համակարգի չափորոշիչներին համապատասխան, և եթե խորանաք, կտեսնեք, թե ինչքան հարաբերություններ են մեզ հետ փոխվում»:
Լրագրողները հիշեցրեցին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ Գագիկ Խաչատրյանի միայն մեկ կոստյումը 4 ուսուցչի աշխատավարձի չափ է, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ո՞նց եք կարծում, եթե այդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պիտի հագնեմ»: