|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ, ոչ տարբերակաված փոխհատուցման պահանջով՝ այսօր, հունվարի 20-ի վաղ առավոտից, կառնուտցիները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը: Այս մասին տեղակացնում է Yerkir.am-ը:
Գյուղացիները փաստում են՝ զգալի վնաս են կրել, փոխհատուցվել շատ քիչ:
«Անցած տարի գյուղի ցանքատարածությունները կարկտհարվել են 3 անգամ, գյուղ հանձնաժողով է եկել ընդամենը մեկ անգամ: 600 հա կարկտահարված հողերի փոխարեն մարզպետարան է ներկայացվել 260 հա-ը: Այս թվերը չեն ներառում կարտոֆիլի ցանքերին հասած վնասները»,- ասաց գյուղացիներից մեկը:
Մարզպետարան՝ փոխհատուցման է ներկայացվել թերի և կողմնակալ ցուցակ, փաստեց մեկ այլ գյուղացի:
«Ես տուժել եմ կարկտահարությունից, բայց ինձ չեն ներառել տուժածների ցուցակում։ Գյուղացին մեկ ամսից պիտի հող մշակի, բայց չի կարող, որովհետև վարկ չի կարող վերցնել։ Հայաստանի 5 տոկոս բանջարեղեն մատակարարող գյուղն է սա, բայց հիմա 1 տոկոս էլ չենք կարող ցանել»,- նշեց նա։
Ըստ Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանի՝ չի հաշվարկվել և հետևաբար փոխհատուցում չի տրվել 50 տոկոսից ցածր վնաս հասցված ցանքատարածություններին:
Կառնուտի բնակիչները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու փոխհատուցել իրենց կրած վնասը: