Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հանրապետության հրապարակում կառուցվող հյուրանոցի խնդրի վերաբերյալ այսօր լրագրողների հետ իր մտահոգությունները կիսեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ըստ նրա՝ մայրաքաղաքի կենտրոնում այլևս բաց հարթակներ չկան, սակայն չպետք է` մի բան քանդելով կառուցել նորը: Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակին, ապա նախկինում այդ տարածքի հետ կապված կառուցապատման բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն Մկրտիչ Մինասյանը նշում է, որ այդտեղ որևէ կառույց չի կարող լինել, քանի որ տարածքը ծանրաբեռնված է:
«Մետրոն գլխավոր պողոտայի հետ պետք է լինի համալիր և նպաստի քաղաքացիների հանգստին»,- նշեց ճարտարապետը՝ հավելելով, որ քաղաքը ոչ միայն շինություններն են,այլև բաց տարածքները, որտեղ քաղաքացիներն իրենց փոքր-ինչ ազատ կզգան:
Նշենք, որ յոթ հարկանի և չորս աստղանի հյուրանոցը կառուցելու առաջարկը եղել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից: Սակայն Ճարտարապետների միության նախագահը փաստում է, որ մետրոյի վերեւում հյուրանոց կառուցելը, որը կդիմադրի հինգ րոպե հաճախությամբ ցնցումներին, խելամիտ չէ, նաեւ քաղաքի այդ հատվածը հյուրանոց կառուցելու համար հարմար վայր չէ: