|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆոռնիայի բժշկական խորհրդի կողմից: Այսուհետև ԵՊԲՀ այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմելու` Կալիֆոռնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:
Մեր համալսարանը գրանցված է նաև Կալիֆոռնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում` պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում, հետևյալ հասցեով՝ http://www.mbc.ca.gov/applicant/schools_recognized.html:
Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆոռնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաև արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից: