| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկյան Դելեվեր Սթեյտի համալսարանի բասկետբոլի թիմում հանդես եկող Արտյոմ Թավաքալյանը հունիսին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին եւ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Թավաքալյանը սկզբում պատմեց, թե ինչպես է ընթանում գործերը ԱՄՆ-ում.
«Մրցաշրջանն այնքան էլ հաջող չընթացավ, որքան որ ցանկալի էր, քանի որ շատ նորեկներ ունեինք: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպիսի զգացողություններ ուներ նաեւ թիմը: Այս մրցաշրջանը լավ փորձ էր մեզ համար»:
Արտյոմ Թավաքալյանը նախորդ տարի հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս տարի հույս ունի հաջող ելույթ ունենալ ազգային թիմի կազմում.
«Սպասում եմ, որ հաջող ենք հանդես գալու Եվրոպայում: Թե թիմային, թե անհատական արդյունքները կարող են լավը լինել, քանի որ մարզչական լավ շտաբ է աշխատելու մեզ հետ: Կարծում եմ՝ առաջին տեղում հայտնվելու լավ հնարավորություններ ունենք»:
Երիտասարդ բասկետբոլիստը գտնում է, որ տարեցտարի Հայաստանն ավելի ուժեղ հավաքականներով է ելույթ ունենալու Եվրոպայում.
«Հայաստանի ներուժը գնալով մեծանում է, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստների թիվն աճում է, իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում բասկետբոլի զարգացման լավագույն ծրագիրն է գործում: Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվը զգալիորեն մեծացել է»: