կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 12:04
Իրավական

Նոր փաստեր` Գյումրիում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործից

Նոր փաստեր` Գյումրիում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործից
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:   

 

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:

 

Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

 

Նույն գործի շրջանակներում՝ ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է «Սայգա» տիպի որսորդական հրացան, «Սայգա-ՄԿ» տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող «Ռելաքս» ակումբից` «Վալտեր» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` «Յուսան» տիպի որսորդական հրացան և «ՌԶՈՆ ՌԳ 59» տիպի գազային ատրճանակ:

 

 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ոստիկանություն