Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Տեղեկացրել ենք, որ Գյումրիի Սբ Նշան եկեղեցում այժմ տեղի է ունենում 6 անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությունը: Արարողությունն անցկացնող` Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ մենք հերթական եղեռնին պատրաստ չէինք, այն էլ` եղբայրական ազգի ներկայացուցչի կողմից:
«Գյումրին պետք է պատասխան պահանջի ՌԴ-ից: Գյումրեցին չի վախեցել պարսիկից, թուրքից, ռուսից էլ չի վախենում, այլ պատասխան է պահանջում: Կոչ ենք անում սթափության և հավասարակշռության, մենք սթափ ժողովուրդ ենք, հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում: Մենք հեղափոխություն, արյունահեղություն չենք ուզում, ընդամենը պատասխան ենք ուզում»,-ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Հոգևոր հոր խոսքով` պետք է ուշադիր լինել, չներքաշվել դավերի մեջ, սադրանքներին չտրվել, մնալ հավասարակշիռ, բայց, միաժամանակ, լինել պահանջատեր: «Մենք արժանի չէին նման փորձությանը, բայց կյանքն այսպիսին է: Մնում է միայն պատասխան պահանջել»,- ասաց նա: