կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 18:05
Քաղաքական

Ո՞վ է ընտրել Սերժ Սարգսյանին

Ո՞վ է ընտրել Սերժ Սարգսյանին

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավքի ժամանակ ելույթ ունեցավ  Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Նա իր խոսքում նշեց, թե հաճախ է լսում, որ Բարևի հեղափոխությունը դեմագոգիա է.

 

«Ուրեմն երբ Սերժ Սարգսյանը փակ հավաքներ էր անում և չեբուռաշկաների հետ էր խոսում, դեմագոգիա չէ՞ր, իսկ երբ Րաֆֆին գնաց քաղաքից քաղաք և «բարև» ասաց իրենց ձայնին տեր կանգնող, այս ռեժիմին «ոչ» ասող մարդկանց, դեմագոգիա՞ է»:

 

Նա նաև նշեց, թե մեր հասարակության 10-15 տոկոսն են կազմում այն մարդիկ, ովքեր վախենալով իրենց կամ իրենց բարեկամների պաշտոնը կորցնելուց, վախենալով ընտրում են Սերժ Սարգսյանին: Եվ հենց միայն այդ 10-15 տոկոսն է իր ձայնը տվել Սերժ Սարգսյանին:

 

Այս ելույթից հետո «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կարդաց այն մտավորականների նամակը, ովքեր միացել են Բարևի հեղափոխությանը: