|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անցած տարվա դեկտեմբերի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը թոշակի անցնելու կապակցությամբ:
«Նշել էինք նաեւ, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամը:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մհեր Բիշարյանը, որը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քրոջ ամուսինն է: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013թ. մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ Շ. Վարդանյանն այն պաշտոնյան էր, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել»,-գրում է թերթը: