կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 09:30
Հասարակություն

«Համերկրացիներ» ծրագրին փոխարինելու է մեկ այլ համաձայնագիր

«Համերկրացիներ» ծրագրին փոխարինելու է մեկ այլ համաձայնագիր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է ՌԴ կառավարության հետ ստորագրել մի համաձայնագիր, որը վերաբերելու է ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրմանը՝ ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով։

 

Ճիշտ է, համաձայնագիրն առայժմ նախագծային տարբերակով է, բայց կարելի է վստահ լինել, որ այն ի վերջո ստորագրվելու է, որովհետեւ, ըստ մեր տեղեկությունների, համաձայնագրի նախաձեռնությունը Ռուսաստանինն է։ Եվ կարծես թե այս համաձայնագիրը լրացնելու կամ փոխարինելու է գալիս «Համերկրացիներ» կոչվող հայտնի պետական ծրագրին, որը մեր երկրում իրականացվում է այդ պետության  միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքացիներին գրավիչ պայմաններով առաջարկում է աշխատանք՝ նախապես կազմված ցանկից, բնակության իրավունք ու քաղաքացիություն, բայց միայն ՌԴ ծայրամասային բնակավայրերում՝ դարձյալ որոշակի ցանկից։

 

Ուշագրավ է, որ համաձայնագրի նախագծում պարբերաբար օգտագործվում է «ներգաղթ» բառը։ Այսինքն՝ Ռուսաստանում աշխատելու մեկնող ՀՀ քաղաքացիները, ըստ այդմ, ոչ թե կարտագաղթեն, այլ կներգաղթեն»։ 



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: