Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու` ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով. գրված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)
« Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար»: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)
«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)
Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը` միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը` հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները,-նշված է ՄԻՊ-ի տարարծած հայտարարության մեջ: