կարևոր
2035 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 14:51
Հասարակություն

Մտահոգություն կա, որ նախագիծը սեռական փոքրամասնության մասին է, իրենց հանդիպե՞լ եք․ հարց՝ ՔՊ-ական Բաթոյանին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են  ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Զարուհի Բաթոյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են հավաստի մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ներկայացված նախագիծը սեռական փոքրամասնությունների  կամ՝ ԼԳՏԲ համայնքի մասին է։   

«Տիկին Բաթոյան, այս նախագիծը մշակելիս արդյո՞ք հանդիպել եք սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հետ և նրանց հետ  քննարկել այս նախագիծը»,- հարցրեց Արեգնազ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը հետևեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի բուռն և էմոցիոնալ արձագանքը, ինչին ի պատասխան Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց ՔՊ-ական պատգամավորի իսկ կողմից ժամանակին հնչեցված բռնության կոչերը։

Մանրամասն՝ տեսանյութում։