Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թեեւ ՀԱԿ-ը որոշել էր փետրվարի 18-ին չմասնակցել ընտրություններին, սակայն բավական ակտիվ գործունեություն ծավալեց երեկ. 1450-ից ավելի ընտրատեղամասերում ՀԱԿ-ն ուներ հանձնաժողովի անդամներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Զոյա Թադևոսյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ի 25 անդամներ մոնիտորինգ են անցկացրել: «Նախորդ ընտրությունների համեմատ` 5\21 ընտրատեղամասում (որտեղ ես վստահված անձ էի) մասնակիցների թիվը քիչ էր` մոտ 100-150 մարդով պակաս, իսկ այս տարի այս տեղամասում, այսպես կոչված, «սերմերի խանութում», Րաֆֆի Հովհաննիսյանը գրանցեց իր հաղթանակը: Արդյունքում` Սերժ Սարգսյանը 130 ձայն պակաս ստացավ: Ընտրակեղծիքների բազմաթիվ փորձեր կանխվել են»,- ասաց Թադեւոսյանը:
Նրա խոսքերով` հեղինակություն ունեցող տղաների մի խումբ, մարդկանց կաշառք տալով, տեղամաս են բերել, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, նույնիսկ փորձել են հարձակվել հանձնաժողովի նախագահի վրա, երբ վերջինս նրանց դուրս է հրավիրել տեղամասից: «Կանխվել է նաև մեկ-երկու դեպք, երբ փորձում էին քվեարկել ուրիշի փոխարեն»,- նշեց ՀԱԿ անդամը:
Թադևոսյանը համարում է, որ եթե հնարավոր լիներ նման վերահսկողություն իրականացնել բոլոր ընտրատեղամասերում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթեր: