կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 23:53
Քաղաքական

Առկա էր խորհրդային վախը. Րաֆֆի Հովհաննիսյան

Առկա էր խորհրդային վախը. Րաֆֆի Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն ամենայն  հարգանքով է վերաբերվում բոլոր թեկնածուներին, սակայն միաժամանակ հայտնեց, որ այս ընտրություններն ազատ և արդար չէին, քանի որ դեռևս առկա էր խորհրդային վախը: Հովհաննիսյանը ակնկալում է, որ ժողովրդի կամքը կարտահայտի նաև ԿԸՀ-ն:

 

<<Ժառանգության>> ղեկավարը ելույթով հանդես կգա վաղը` Ազատության հրապարակում:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ կես ժամ առաջ ամփոփել են 42 ընտրատեղամասերի արդյունքները, ըստ որոնց՝ 27 902 ընտրողներից 19057 –ը`  Հովհաննիսյանի օգտին է քվեարկել:

 

Հովհաննիսյանի շտաբում  հստակ տեղեկատվություն կա, որ ամենաբարձր ատյաններից հրահանգվել է հանձնաժողովների նախագահներին`չտրամադրել արձանագրություններն այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթում է Ր. Հովհաննիսյանը: 6/16 ընտրատեղամասում 60 քվեաթերթիկներ գողացվել են, որոնք քվեարկել էին Ր. Հովհաննիսյանի օգտին: Իսկ Զեյթունի 3/25 ընտրատեղամասում մինչ այս ժամը չի բացվել քվեատուփը: