Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ համակիրների հետ, հավաքից ու ելույթներից հետո, Արաբկիրի թաղապետարանի մոտից երթով շարժվեցին մինչեւ Ազգային ժողովի շենք՝ խորհրդանշորեն այնտեղ ավարտելով երթը։
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը նկատելով, որ խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ մեքենաներով ոստիկանական ուժեր են կուտակել, ասաց․ «Երկու վախը մի մահ է»։
Նա նշեց, որ երթը ԱԺ-ի դիմաց ավարտելը յուրօրինակ խորհուրդ է պարունակում, որովհետեւ դաշինքի պատկերացրած քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը հետեւյալն է․ Երեւանի ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորում, ապա ոչ ուշ, քան 1 տարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Քանի որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, չի ներակայացնում մեր ժողովրդին, այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է նոր խորհրդարան, նոր կառավարություն, նոր իշխանություն։ Մեր խնդիրը ամբողջական իշխանափոխությունն է, որի ապահովման համար առաջին մեկնարկային քայլը Երեւանի ավագանու ընտրություններն են»,-ասաց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրությանը եւ այդ քվեով տեր կանգնել մեր հայրենիքին։