կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 15:20
Քաղաքական

Հայրիկյանն էպոսագետին չի մեղադրել եւ չի մեղադրում

Հայրիկյանն էպոսագետին չի մեղադրել եւ չի մեղադրում

Պարույր Հայրիկյանը երբեք առնչություն չի ունեցել Վարդան Սեդրակյանի հետ, բայց երբ վերջինս իրեն համեմատում է իր մեքենաների հետ կամ Հայրիկյանի մեքենաներն է համեմատում իր մեքենաների հետ, ապա դա Հայրիկյանի համար տարօրինակ է: Այսօր Հայրիկյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձավ նաեւ շրջանառվող այն խոսակցություններին, որ Սեդրակյանն է կազմակերպել իր դեմ մահափորձը եւ նշեց, որ ինքը ոչ մի հայտարարություն այդ դեպքի մասին, մինչեւ քննության ավարտը, չի անի:

 

Հարցին` կարո՞ղ էր, արդյոք, Վարդան Սեդրակյանն իր վրա հարձակում կազմակերպել կամ դրա համար քաղաքական շարժառիթներ ունե՞ր, Հայրիկյանը պատասխանեց. «Քաղաքական շարժառիթ կարող է ունենալ քաղաքական գործիչը, իսկ նա քաղաքական գործիչ չէ` էպոսագետ է…»:

Անդրադառնալով իր դեմ կատարված մահափորձի նախաքննությանը` Հայրիկյանը նշեց, որ ինքը քննության մանրամասներին ծանոթ է այնքանով որքանով հասարակության որեւէ անդամ: Իսկ Հայրիկյանի միակ խնդրանքը քննություն իրականացնող մարմիններին եղել է այն, որ հնարավորինս լուսաբանվի այդ ընթացքը` հետագայում իրերի ու դեպքերի նենգափոխումից խուսափելու համար:

 

Իսկ քննության մանրամասներին Հայրիկյանը ծանոթանում է մամուլից: Վարդան Սեդրակյանին էլ ո’չ մեղադրել է եւ ո’չ էլ մեղադրում է: Բանախոսի հավաստմամբ` ինքը չի մեղադրում անգամ կրակողներին, եւ իր համար կարեւորն այն է, որ սադրանքի պահին կարողացել է փրկել թե’ իրեն եւ թե’ հանրությանը…