| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մի քանի հոգու հետ ժամը 12-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ ՄՄ-ին անդամակցելու որոշման դեմ ցույց է սկսելու, որը տևելու է մինչև վիլնյուսյան գագաթաժողովը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ նախագահի առջև դրվելու է «Վիլնյուս կամ հրաժարական» հարցը: «11 օր առաջ նախագահին ուղերձ էինք ուղարկել `պահանջելով հետ կանգնել ՄՄ-ին անդամակցելու մտադրությունից` նշելով, որ, հակառակ դեպքում, կնպաստի իր հրաժարականի կայացմանը»,- ասաց նա:
Ըստ Հայրիկյանի` եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի ասոցացման համաձայնագիրը, մեզ բոլորիս կդնի անորոշ դրության մեջ:
Անդրադառնալով իր կողմից նոյեմբերի 29-ին կազմակերպվելիք հանրահավաքին` նա ասաց. «Հանրահավաքը նրանց համար է, ովքեր, որպես կանոն, լռում են, բայց իրենց հոգու խորքում կողմ են մեր տեսակետին: Այս հանրահավաքը ցույց կտա, որ մենք ծախված, ստրկամիտ պետություն չենք»: