|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ռուսաստանի Պետական դուման մերժել է Կոմունիստական կուսակցության ներկայացրած` «ՌԴ նախկին նախագահներին անձեռնմխելությունից զրկելու մասին» օրինագիծը. հաղորդում է РИА Новости գործակալությունը: Օրինագծի համաձայն` Ռուսաստանում, ինչպես այսօր Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլ եվրապական երկրներում է, նախագահը պաշտոնական լիազորությունների դադարեցումից հետո պետք է այլեւս անձեռնմխելի չլինի։
Պետդումայի փոխնախագահ Դմիտրի Վյատկինն այս օրինագիը մերժելը բացատրել է նրանով, որ նախագահը «պետական գաղտնիքների տիրապետող անձ է, հետեւաբար` քրեական պատասխանատվության ենթարկելու սահմանափակումները նախկին նախագահների նկատմամբ հիմնավոր են, առավել եւս, որ դրանք բացարձակ բնույթի չեն»։
ՌԴ-ում նախկին նախագահներին քրեական պատասխանատվության ենթարկելու սահմանափակումների մասին օրենքն ընդունվել է 2001թ.-ին։ Ըստ այդմ՝ նախկին նախագահին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել միայն ծանր հանցագործությունների դեպքում, բայց անհրաժեշտ է ստանալ Պետդումայի համաձայնությունը։