Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ այս պահը ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռեւս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաեւ ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում եւ ՀՀՇ-ի մի մասը' Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան: Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում:
Իր աղբյուրներին հղում անելով՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը եւ հավելում. «Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռեւս իրենց իշխանություն եղած ժամանակներում: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ-տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լեւոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը: Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը' առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին' Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի»: