Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ` արդեն 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե նախագահի թեկնածուն փաստաթղթերը հրապարակեր այս փուլում:
«Բրիտանական օրենքում կան դրույթներ, որոնց համաձայն` ոչ բնիկ բրիտանացիների համար, երկքաղաքացի լինելու դեպքում, քաղաքացիությունը դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ կոնկրետ անձի, ապա ճիշտ չէ, որ ես գնահատական հնչեցնեմ»,- ասաց նա:
Հարցին` եթե Արմեն Սարգսյանն ընտրվելուց հետո ներկայացնի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը, և պարզվի, որ լեգիտիմության հետ կապված խնդիրներ կան, ի՞նչ պետք է արվի այդ ժամանակ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման դեպքերի համար կան համապատասխան ընթացակարգեր:
«Այն բոլոր տեսակետները, որոնք հնչում են, մեկնաբանություններ են: Այս պահի դրությամբ, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ մասին՝ հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներին, և այդ փաստաթղթերը, ըստ կանոնակարգ օրենքի, Սահմանադրության հիմքերն ապահովող փաստաթղթերին, ապա դրանք ներկայացված են պատկան մարմինների կողմից: Այս պահի դրությամբ, ո'չ որպես ԱԺ փոխնախագահ, ո'չ որպես շարքային քաղաքացի, իրավասու չեմ ո'չ վիճարկել, ո'չ կասկածի տակ դնել պաշտոնական մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որով հավաստվում է Սահմանադրությամբ նախատեսված պահանջների համապատասխանության հարցը: Իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի բոլոր այն հարցերը, որ բարձրացվում են՝ այդպիսի խնդիրներ եղել են, թե`` չեն եղել, վեց տարիների ժամկետը լրացած է, թե` ոչ: Այս ամենը նայում է պետական մարմինը փաստաթուղթը տալուց առաջ, որով հավաստում է միայն ՀՀ քաղաքացի լինելը: Ես գիտեմ, որ իրավասու մարմինը տվել է տեղեկանքը` համաձայն կառավարության 2017 թվականի որոշման, որով միակ իրավասու մարմին ճանաչված է այդ նույն մարմինը»,- եզրափակեց Հովհաննիսյանը: