Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանն իրավունք ունի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից դուրս բերել բոլոր սարքավորումները, որոնք Ադրբեջան են ներկրվել 2002 թվականից հետո, երբ ստորագրվեց կայանի վարձակալման մասին համաձայնագիրը. ըստ salamnews-ի` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Ըստ նրա` փետրվարի 5-ին Բաքվում կայացել է Գաբալայի հարցով ադրբեջանա-ռուսական աշխատանքային խմբի նիստ: «Մենք պետք է վերադարձնենք կայանն այն տեսքով, ինչ տեսքով ընդունել ենք այն: Համաձայնագրի ստորագրումից հետո ներկրված սարքավորումները Ռուսաստանի սեփականությունն են: Այն դուրս բերելու իրավունք ունենք»,- նշել է դեսպանը` հավելելով, որ ռուսական կողմը մտադիր է դա իրականացնել շատ կարճ ժամկետներում:
Այնուհետեւ կստորագրվեն փաստաթղթեր, ըստ որոնց` կայանն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական կողմի իրավասության եւ վերահսկողության տակ: