կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 18:00
Առանց Կատեգորիա

Գրական բերքահավաք` տարեմուտին

Գրական բերքահավաք` տարեմուտին

Երեկ հայտնի են դարձել «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյաններ» հիմադրամի ամենամյա մրցանակակիրների անունները. մրցանակի են արժանացել բանաստեղծներ Վարդան Վանատուրը եւ Լիպարարիտ Սարգսյանը, ինչպես նաեւ արձակագիր Հրանտ Գյուլասարյանը. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

 

Անանյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր ՀԳՄ նախագահության նիստն ամփոփել է 2012-ի «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխությունը:

 

Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա պոեզիայի մրցանակին է արժանացել բանաստեղծ Հուսիկ Արան` «Աստծո հետ խոսելու ժամանակը» գրքով, իսկ Դերենիկ Դեմիրճյանի անվան արձակի մրցանակին` Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» գիրքը: Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու պատմությունն իբրեւ գրական երկ» գիրքն էլ արժանացել է Նիկոլ Աղբալայանի անվան գրականագիտության մրցանակին, իսկ Կարինե Խալաթովայի «Գործ N»-ը` լավագույն հրապարակախոսություն մրցանակին է արժանացել: Այս տարի Լեւոն Շանթի անվան լավագույն դրամատուրգիայի մրցանակը չշնորհվեց:

 

Այսօր կեսօրին ամփոփվել է նաեւ Մկրտիչ Սարգսյան հիմնադրամի ամենամյա գրական մրցանակաբաշխությունը, որին արժանացել է Հարություն Հովնաթանը: