Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը: Օրակարգում երեք հարց է: ՕԵԿ-ն այդ օրը պաշտոնապես հայտարարելու է 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատաևելու մասին, ընդունվելու է հայտարարության տեքստ, հաստատվելու է նաեւ ՕԵԿ վարչության նոր կազմը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Ուշագրավ է, որ ՕԵԿ համագումարին արտախորհրդարանական եւ խորհրդարանական կուսակցություններից ոչ մեկ հրավիրված չէ, բացառությամբ ՀՀԿ-ի: ՕԵԿ համագումարի միակ հյուրը լինելու է ՀՀԿ-ն` ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հարցին, թե ինչո՞ւ գոնե չեն հրավիրել նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին, Միսակյանը պատասխանեց. «Նպատակահարմար չենք գտել: ԲՀԿ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ, այն է` ոչ մի ձեւաչափով չմասնակցել ընտրություններին: ՕԵԿ-ի դիրքորոշումն էլ բոլորը գիտեն` մենք պաշտպանելու ենք նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Ստացվում է` շաբաթ օրը ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ն ոչ ոչ չի խանգարի ջան ասել, ջան լսել: