|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀԿ-ական գործարար Տիգրան Արզաքանցյանը չի բացառում, որ կրկին պատգամավոր դառնա: Այս մասին Արզաքանցյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում եւ ընդգծեց, որ ամեն ինչ կյանքը ցույց կտա:
Խոսելով ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու փաստին, ՀՀԿ-ական գործարարը շեշտեց. «Դա Գագիկ Ծառուկյանի ցանկություն էր, կարար առաջադրվեր, կարար չառաջադրվեր, ես ինչ կարամ ասեմ»:
Հարցին, թե հնարավոր է ճնշումներ են եղել, ՀՀԿ-ական գործարարն արձագանքեց. «Ինքը կիմանա` ճնշումներ եղել են, թե` ոչ: Էդ պահին ես ներկա չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ»:
Արզաքանցյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է: «Մեծ թիմ ա, հզոր թիմ ա, մեծ աշխատանքներ են կատարվում, խի պետաք ա չհաղթի»,-հայտարարեց նա: