կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 06:11
Իրավական

Իրավական Տիգրան Արզաքանցյան

Իրավական Տիգրան Արզաքանցյան
Իր պատգամավորական գործունեությամբ անհայտ, բայց այլապես շատ էլ հայտնի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթին դատի է տվել: Նա գտնում է, որ մենք արատավորել ենք իր պատիվն ու արժանապատվությունը` այս տարի հունվարի 13-ի համարում` «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ, երբ այբբենական հերթով ներկայացրել ենք այս պատգամավորին:

 
Մեզանից 3.000.000 դրամ է ուզում` գումարած 568.000 էլ` իբրեւ դատական ծախսերի փոխհատուցում:

 
Հայցադիմումը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ուսումնասիրելով հայցադիմումը` դատավոր Ռ. Ափինյանը որոշել է գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ ս.թ. մարտի 25-ին:

 
Մենք էլ ենք նախապատրաստվում` առայժմ ուսումնասիրելով պարոն Արզաքանցյանի պատվին ու արժանապատվությանն առնչվող բազմաթիվ հրապարակումները հայկական ու ռուսական մամուլում: Ուսումնասիրում ենք` պատգամավորին աջակցելու ազնիվ նպատակով. եթե նա միանգամից դատի տա այդ բոլոր լրատվամիջոցներին, ապա շատ ավելի մեծ գումարներ կարող է շահել եւ ծախսել իր հայեցողությամբ, ասենք, կազինոներում:

 
Կհանդիպենք… Դատարանում…

 
Հ.Գ. Մի հայցադիմում էլ կարող են Արզաքանցյանի խորհրդատուները ներկայացնել: