Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը շարունակում է թիկնապահներով շրջել: Այս մասին ՀՀԿ համագումարում Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց հենց ինքը` Արզաքանցյանը:
Հարցին, թե Ձեր կյանքին շարունակո՞ւմ է վտանգ սպառնալ, Արզաքանցյանն արձագանքեց. «Հիմա ոչ մեկ ապահովագրված չի, չէ՞»:
Պարզվում է ՀՀԿ-ական գործարարի ներկայիս թիկնապահները այլեւս ոստիկանության աշխատակիցներ չեն` հայտնի միջադեպից հետո, երբ ոստիկանները հրապարակավ զինաթափել էին Արզաքանցյանի թիկնապահներին, որոնք ինչպես հետո պարզվեցին` ոստիկանության աշխատակիցներ էին:
Մեր այն դիտարկմանը, թե նեղացել եք այդ միջադեպից եւ այդ իսկ պատճառով եք փոխել թիկնապահներին, ՀՀԿ-ական գործարար արձագանքեց. «Չէ, նեղանալը որ մեկն ա, կյանք ա, աղջկեքն են նեղանում, տղամարդիկ չեն նեղանում, տղամարդիկ որոշում են կայացնում»:
Մեր խնդրանով անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, որ Արզաքանցյանի համար այնպիսի «կոնցերտ» կկազմակերպի, ՀՀԿ-ական գործարարն ընդգծեց. «Ինքն ինձ չարձագանքեց, իրան արձագանքեց, ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում: Չգիտեմ, թե խի տենց արեցին, բայց երեւի իրանց տենց ա պետք աշխատել, ինձ դա չի հետաքրքրում, ես իմ գործերով եմ զբաղվում»: