|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպված «Գրքի բանկ» ծրագրի 2017 թվականի մեկնարկին: Համաձայն գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր:
Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն:
Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։